“Մուտք ճամբար” ` օր առաջին

Օրը սկսեցինք Արևելյան դպրոց-պարտեզով, Սարալանջով, Ավագ, Միջին դպրոցներով, Արևմտյան դպրոց- պարտեզով և իհարկե ուսումնական Ագարակով զբոսնելուց.
Ծանոթացանք ավագ և կրտսեր դպրոցների հետ, անցանք նաև Բ2-Բ4 թաղամասերով, ծանոթացանք ուսանողների կատարած աշխատանքի հետ։ Այնուհետև ետ վերադարձանք Քոլեջ, և սիրով միացանք Ընկեր Արտակին օգնելուն։  Շարունակելով աշխատանքը՝ տնկելով, ջրելով տնկիները, յուրաքանչյուրն իր ներդրումն ունեցավ այս մեծ, հաճելի աշխատանքի մեջ :

տեղափոխվեցինք՝ դեպի Խաղողի և գինու լաբորատորիա։ Ընկեր Արտակը պատմեց գինու արտադրանքի ողջ ընթացքի մասին: որից հետո մենք հրաժեշտ տվեցինք քոլեջին:

՝​Այսօրվա « Մուտք Ճամբար»-ի մասին ներկայացնում է կազմակերպիչ՝ Մարիամ Մխիթարյանը

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *