«Իմ Տերյանը»

Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Լուռ ու տխուր, Հեզ գունատվող աստղի նըման։ Ես գնում եմ տրտում-մենակ, Անժամանակ Ծաղկից ընկած թերթի նըման։ Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Սրտակըտուր Լացըդ պահած իմ հայացքից։ Ես գնում եմ լուռ անտրտում, Բայց իմ սրտում Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ… 2 ԱՇՆԱՆ ԵՐԳ Ցրտահա՜ր, հողմավա՚ր. Դողացին մեղմաբար Տերևները դե ղին, Պատեցին…