Սպիտակուցների կենսասինթեզ

Սպիտակուցների կենսասինթեզ, կենդանի օրգանիզմների բջիջներում ամինաթթուներից սպիտակուցների առաջացման պրոցես։ Ինքնասուն (ավտոտրոֆ) օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, իսկ տարասունները (հետերոտրոֆ) սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։ Բջիջների հատկությունները և հատկանիշները հիմնականում որոշվում են սպիտակուցային կազմով։ Բջիջների բաժանման ժամանակ առաջացած դուստր բջիջների նմանությունը մայրականին հիմնականում պայմանավորված է սպիտակուցների նույնությամբ։ Հատկանիշների ժառանգումը սերընդեսերունդ նույնպես նշանակում է հաջորդ սերնդում նույնանման սպիտակուցների կենսասինթեզի ապահովում։ Սպիտակուցների հատկությունները պայմանավորված են նրանցում ամինաթթուների հաջորդականությամբ, ուստի հատկանիշների ժառանգումը նախ և առաջ նշանակում է սերնդում ամինաթթվային միևնույն հաջորդականությամբ սպիտակուցների սինթեզի ապահովում։

Բջջի ժառանգականությունը պայմանավորվում է բջջի կորիզում պարունակվող դեզօքսիռիբոնուկլեինաթթվի՝ ԴՆԹ-ի մոլեկուլով։ ԴՆԹ-մոլեկուլում հատուկ ծածկագրով (գենետիկական կոդ) գրանցված է բջջի բոլոր սպիտակուցների սինթեզի մասին ինֆորմացիան։ Սպիտակուցի սինթեզը պայմանավորող ԴՆԹ-ի հատվածները կոչվում են գեներ։ Սինթեզվող սպիտակուցում ամինաթթուների հերթականությունը պայմանավորվում է ԴՆԹ-ի ազոտական հիմքերի երեքական համակցությունների (տրիպլետ, կոդոն) հաջորդականությամբ։ Ամինաթթուների միացումը պեպ-տիդային կապերով՝ պոլիպեպտիդային շղթայի գոյացումն իրականանում է ոիբոսոմներում։ Սպիտակուցների կենսասինթեզի մասին գենետիկական ինֆորմացիան կորիզից ռիբոսոմներ է հասնում հատուկ՝ ինֆորմացիոն ՌՆԹ-ներով (ի-ՌՆԹ)։ Վերջիններս իրենցից ներկայացնում են յուրաքանչյուր գենի, այսինքն սպիտակուցների կենսասինթեզ մասին ինֆորմացիա պարունակող ԴՆԹ-ի հատվածի պատճենները, քանի որ սինթեզվում են ԴՆԹ-ի այդ հատվածների վրա նուկլեոտիդների կոմպլեմենտարության (լրացուցչության) սկզբունքով։ Ի-ՌՆԹ-ի սինթեզը ԴՆԹ-ի որոշակի հատվածի վրա ըստ էության գենետիկական ինֆորմացիայի արտագրման պրոցես է ԴՆԹ-ից ՌՆԹ-ի վրա(տրանսկրիպցիա)։ Պրոցեսն ընթանում է ՌՆԹ-պոլիմերազ ֆերմենտի մասնակցությամբ։

  1. Ցիտոպլազմայում կան ակտիվացնող ֆերմենտներ, որոնք իրականացնում են սպիտակուցների կենսասինթեզ մասնակցող ամինաթթուների միացումը փոխադրական (տրանսպորտային) ՌՆԹ-ների (փ—ՌՆԹ) հետ, ընդ որում յուրաքանչյուր ամինաթթու միանում է իրեն հատուկ փ-ՌՆԹ-ի հետ՝ առաջացնելով փ-ՌՆԹ-ամինաթթու կոմպլեքսներ։ Վերջիններս տեղափոխվելով պոլիսոմներ ի-ՌՆԹ-ի վրա հակադիր(կոմպլեմենտար) նուկլեոտիդների նույն սկզբունքով միանում են տվյալ ամինաթթուն կոդավորող տրիպլետին և սինթեզվող պոլիպեպտիդային շղթայում պայմանավորում գենետիկորեն պայմանավորված ամինաթթվի տեղը, որին հաջորդում է տվյալ ամինաթթվի միացումը շղթային

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *