«Ընդդեմ նեոլիբերալ չարիքի», «Երիտասարդությունը» լոկ մի բառ է

«Ընդդեմ նեոլիբերալ չարիքի»63
Նախաբան
Կոլեժ դը Ֆրանսի պրոֆեսոր Պիեռ Բուրդիեն (ծնվել է 1930
թ.) հումանիտար գիտություններում ամենաշատը հղված ֆրանսիացի մտավորական դասախոսներից է: Բարձրագույն դպրոցում կրթություն ստացած փիլիսոփա և ազգաբան մտավորականն իր առաջին աշխատանքները նվիրում է Ալժիրին, այնուհետև՝ Բեարնի գյուղացիներին. 68 թ. մայիսյան դեպքերից առաջ ֆրանսիացի ուսանողների հետ միասին կազմակերպում
հարցումներ, աստիճանաբար մշակում «դաշտի» կոնցեպցիան
(տնտեսագիտական, քաղաքական, գրական, գիտական), որն
ուսումնասիրում է ֆրանսիական եպիսկոպոսության, 19-րդ դարի
վիպագիրների, լիբերալ տնտեսագետների, ֆեմինիստների,
«պետական արքունիքի», ինչպես նաև մանր բուրժուազիայի
ներկայացուցիչների երաժշտական ճաշակների, էլիտայի սպորտային նախընտրությունների, համալսարանական միջավայրերի, կին ու տղամարդ նույնասեռականների, երկարաժամկետ
գործազուրկների շրջանակներում: «Նեոլիբերալ չարիքը» այժմեական
է: Ընթերցողին հասանելի այս գրքում սոցիոլոգն առաջարկում է
պայքարել դրա դեմ՝ նպատակ ունենալով «իրազեկել ակտիվիստներին հետազոտության ամենաառաջադեմ ձեռքբերումների մասին»: Որտեղի՞ց են գալիս իր նեոլիբերալիզմն ու «պահպանողական հեղափոխությունը», որոնք նա իր հետ տանում է:
Ինչպե՞ս «ճկունություն» կամ «ապակարգավորում»
(dérégulation) տերմինները, որոնք իրենց մեջ թաքցնում են սոցիալական դրամաներ, կարող էին դրականորեն նշանակցված
լինել: Սոցիոլոգը ջանում է պատասխանել այս կարևոր հարցերին, բայց և արձանագրում հուսալու հիմքերը, ինչպես ի դեմս
«սոցիալական հրաշքի», որը 1995 թ. դեկտեմբերին ու 1998 թ.
հունվարին Ֆրանսիայում արձանագրեց գործադուլներ, ասոցիացիաներում ընդգրկված գործազուրկների կողմից հանրային
վայրերի ինքնաբուխ գրավումներ: Ընչազուրկների կողմից
բխած «դիմադրության» դրսևորումները նախաբանն էին քաղաքացիների ընդհանրացված լիգայի համար, որը միավորում էր
գործազուրկներին, սոցիալական աշխատողներին, հանրային
ծառայության ներկայացուցիչներին, մտավորականներին, արտիստներին ընդդեմ «մաքուր» տնտեսությունից եկող սոցիալական այդ սպառնալիքի:

«Երիտասարդությունը» լոկ մի բառ է
(Զրույց Անն-Մարի Մետեյեի հետ)
17
Հարց. Ինչպե՞ս է սոցիոլոգիան դիտարկում երիտասարդների խնդիրը:
Պիեռ Բուրդիե. Սոցիոլոգի պրոֆեսիոնալ ռեֆլեքսն է հիշեցնել, որ տարիքային բաժանումները կամայական բնույթ են
կրում: Դա է Պարետոյի պարադոքսը, երբ ասում էր, թե չգիտի՝
որ տարիքից է սկսվում ծերությունը, և որտեղից՝ հարստությունը:
Երիտասարդության ու ծերության միջև սահմանը, փաստորեն,
բոլոր հասարակությունների կռվախնձորն է: Մի քանի տարի
առաջ կարդացի հոդված 16-րդ դարում Ֆլորենցիայում երիտասարդների ու պատվելի անձանց միջև առկա փոխհարաբերությունների մասին, որտեղ ցույց է տրված, թե ինչպես են ծերերը
երիտասարդներին առաջարկում արիության, տղամարդկայնության (virtú)
18 և բռնության մի գաղափարախոսություն, այն, ինչն իմաստությունը, ասել է թե՝ իշխանությունը պահպանելու մի ձև
էր: Այս երևույթը շատ լավ է ցույց տալիս նաև Ջորջ Դուբին. միջին դարերում երիտասարդության սահմանները դարձել էին
կալվածատերերի խարդավանքների առարկան, որոնք պարտավոր էին պահպանել երիտասարդ կալվածատերերի երիտասարդ, այսինքն՝ անպատասխանատու վիճակը, ովքեր ցանկանում էին ձգտել հետևողականության:
Լիովին հավասարազոր բաներ կգտնվեին ասույթներում ու
թևավոր խոսքերում կամ պարզապես երիտասարդության վերաբերյալ կարծրատիպերում կամ էլ նորից փիլիսոփայությունում՝
Պլատոնից Ալեն19, ով յուրաքանչյուր տարիքում նշում էր իրեն
յուրահատուկ կիրք՝ երիտասարդության շրջանում` սերը, հասուն
տարիքում` նկրտումները: Երիտասարդների ու ծերերի միջև գաղափարական բաժանումը երիտասարդներին շնորհում է որոշակի բաներ, իսկ մի շարք բաներ էլ թողնում է ծերերին: Դա շատ
լավ երևում է սպորտի դեպքում, օրինակ՝ ռեգբիում, երբ մենեջերներն ու մեկնաբանողները «բիրտ երիտասարդ խաղացողներ»,
խելոք, բարի փառաբանման բացականչություններով ոգևորում
են խաղացողներին (ուժեղ եղիր և լռիր, մի՛ մտածիր): Այս համակարգը, որն ամենուր կարելի է գտնել (օրինակ՝ սեռերի միջև
փոխհարաբերություններում), հիշեցնում է, որ մեծահասակների
ու երիտասարդների միջև տրամաբանական բաժանումը զուտ
իրավասության հարց է, իրավասությունների (բաժանման իմաստով) կիսում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *