Ռուբինյաններ

1․ Ինչպե՞ս ձևավորվեց Ռուբինյանների թագավորությունը։

Նահապետն ու անվանադիրն է մեծ իշխան Ռուբենը։ Նա աքսորյալ Գագիկ Բ թագավորի դավադրական մահից հետո նրա թիկնապահներից էր, ով գլխավորել է Լեռնային Կիլիկիայի հայերի պայքարը Բյուզանդական կայսրության դեմ, թոթափել նրա գերիշխանությունը, հիմնադրել անկախ և կայուն հայկական իշխանապետություն։

2․ Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Ռուբեն 1-ինը։
Ռուբեն Ա–ին գործակցել է եղբայրը՝ Թորոսը, որն իր Արտա դստերը կնության տալով Պաղտին I թագավորին՝ դաշնակցային կապեր էր հաստատել Երուսաղեմի խաչակրաց պետության հետ։ Ռուբեն Ա–ի ավագ որդին և հաջորդը՝ Կոստանդին Ա, ազատագրել է հայկական մի շարք նոր գավառներ, քաղաքներ ու բերդեր։ Վերակառուցել է Վահկա բերդը և 1098–ին հռչակել իշխանապետության մայրաքաղաքն ու գահանիստը։ Դաշնակցային կապեր է հաստատել Եդեսիայի դքսության հետ, որն ամրապնդվել է նրա դստեր և Ջոսլին I դքսի ամուսնությամբ։ Կոստանդին Ա–ի ավագ որդին և հաջորդը՝ Թորոս Ա, 1104–ին բյուզանդական տիրապետությունից մասամբ ազատագրել է Դաշտային Կիլիկիան՝ Սիս և Անարազաբա քաղաքներով, 1107–ին իշխան Գող Վասիլի օգնությամբ Բերդուսի մոտ ջախջախել սելջուկյան թուրքերին՝ կանխելով նրանց առաջխաղացումը, 1111–ին հույներից ազատագրել է Կնդռոսկավիս բերդը։ Բյուզանդական Ալեքսիոս I կայսրը հարկադրված ճանաչել է Թորոս Ա–ի ինքնավարությունը։ Թորոս Ա որդիներ Կոստանդինը և Օշինը մահացել են հավանաբար դեռևս հոր կենդանության օրոք։ Ուստի գահը ժառանգել է Թորոս Ա–ի կրտսեր եղբայր Լևոն Ա, նրա տաղանդավոր զորավար ու գահակիցը։ Գահակալման սկզբին Լևոն Ա, հակահարված հասցնելով սելջուկյան թուրքերի և խաչակիր ասպետների ոտնձգություններին, ամրապնդել է երկրի հյուսիսային և արևելյան սահմանները, իսկ 1132–ին բյուզանդացիներից ազատագրել է Դաշտային Կիլիկիան։
3․ Ի՞նչ հարաբերություններ ուներ Կոստանդին 1-ինը խաչակրաց արշավանքի կազմակերպիչների հետ

Ռուբենին հաջորդեց իր որդի Կոստանդինը (1095-1100): Նրա օրոք Ռուբինյանների իշխանությունն ավելի ընդարձակվեց և ամրապնդվեց: Նա 1098թ. բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը, որը դարձավ իշխանության կենտրոն:

Խաչակիրների մի մասն անցնելու էր Կիլիկիայով, իսկ Կոստանդինը վերահսկում էր Տավրոսի լեռնանցքները, ուստի նրանք ստիպված էին բանակցել նրա հետ: Հայոց իշխանը թույլատրեց, որ խաչակիրներն անցնեին Տավրոսի լեռնանցքներով և նրանց պարեն մատակարարեց: Սրա դիմաց խաչակիրները նրան շնորհեցին բարոնի տիտղոս:

Խաչակիրները սելջուկներից գրավեցին Դաշտային Կիլիկիայի նշանավոր քաղաքներ Տարսոնը, Ադանան և Մսիսը, որոնց համար համառ պայքար սկսվեց հայերի, բյուզանդացիների, սելջուկների ու խաչակիրների միջև: Խաչակիրները գրավեցին նաև Ասորիքն ու Պաղեստինը և ստեղծեցին խաչակրաց չորս պետություններ՝ Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:

4․ Ի՞նչ քայլեր կատարեց Թորոս 1-ինը իշխանապետության ամրացման գործում

Թորոս Ա (1070/71–1129), Կիլիկիայի Հայոց իշխան 1100 թվականից։ Հաջորդել է հորը՝ Կոստանդին Ա–ին։ Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ Մաթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թորոս Ա վրեժխնդիր է եղել Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածները, Կնդռոսկավիս բերդը։ Թորոսն այնուհետև հարաբերությունները բարելավել է Բյուզանդիայի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որն այնուհետև դարձել է արքունի դամբարան։

5․ Ինչպիսի՞ քաղաքականություն է վարել Լևոն 1-ինը։

Լևոն Ա-ն հաջորդել է եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։

Կիլիկիայի Հայկական Թագավորություն, 1135

Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին և Հալեպի Զանգի ամիրային, 1135–1136 թվականներին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը (Թորոս Բ) 1143 թվականին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը։

6.Ի՞նչ տվյալներ կային Թորոս 2-րդի մասին։

Թորոս Բ Կիլիկիայի հայկական թագավորության իշխան Ռուբինյանների տոհմից (1145-1169)։ Լևոն Ա-ի ավագ որդին։

Գերությունը

1137 թ.-ն Բյուզանդիան գրավում է Դաշտային Կիլիկիան երեսունյոթ օրյա պաշարումից հետո ընկնում է մայրաքաղաք՝ Անարզաբան Լևոն Ա-ն իր ընտանիքի հետ նահանջում է Վահկա բերդ։ Սակայն որոշ ժամանակ անց Լևոն Ա-ն իր կնոջ և որդիներ՝ Թորոսի ու Ռուբենի հետ միասին գերվում է Բյուզանդիայի կողմից և տեղափոխվում Կոստանդնուպոլիս։ Մյուս երկու որդիներ՝ Ստեփանը և Մլեհը գտնվում էին անվտանգության մեջ Եդեսիայի կոմսությունում իրենց հորաքրոջ՝ Բեատրիսի մոտ վերջինս դուքս Ժոսլեն II-ի մայրն էր։ Այսպիսով Կիլիկիայի հայկական իշխանությունը ժամանակավորապես «գլխատվեց»։

Վերադարձ

1140 ականներին Թորոսին հաջողվում է փախչել գերությունից։ 1145 թ. վերադառնալով Կիլիկիա իր տիրապետության տակ է առնում Լեռանային Կիլիկիայի մի մասը ներառյալ Վահկա և Ամուդ բերդերը։ Հայտնի ժամանակագիր Գիյոմ Տյուրոսցին Թորոսին ներկայացնում է՝

«Ամենահզոր հայ արքայազն՝ Թորոս »

1151 թ. նա ամուսնանում է Ռաբանի սենյորի դստեր հետ՝ դաշինք կնքելով Լատինական թագավորության հետ, Բյուզանդացիներից հետ է վերադարձնում է Դաշնային Կիլիկիան։ Ռազմական գործողությունների ընթացքում գրավում է Մամեստիան, Անարզաբան, Տարսոնը։ Մանուիլ I Կոմնենոս հուսալով Բյուզանդիայի դաշնակիցներ Լամբրոնի իշխանների օգնության վրա Կիլիկիա է ուղարկում իր զորավար Անդրոնիկին։ Մտնելով Կիլիկիա Բյուզանդական բանակը հանդիպում է Թորոսի զորքերին։ Կրելով մի շարք պարտություններով և ստանալով զգալի կորուստներ բյուզանդացիները դուրս են շպրտվում Կիլիկիայից։ Ռուբինյանները դաշինք են կնքում Հեթումյանների հետ դաշինքը ամրապնդվում է Օշինի որդի Հեթումի և Թորոսի դստրերից մեկի ամուսնությամբ։ Անդրոնիկը վերադառնում է Կոստանդնուպոլիս պատմում կայսերը։ Մանուիլը այլևս չէր կարող մարտնչել հայերի դեմ, և դիմում նենգ, բայց միևնույն ժամանակ խորամանկ քայլի հայերի դեմ է լարում Սելջուկներին և Անտիոքի արքայազն՝ Ռենո դը Շատիլյոնին։ Թորոսը վստահ հաղթանակ է տանում սելջուկների նկատմամբ Հայկական Տավրոսի մատույցներում։ Հետագայում հաղթում է նաև Ռենոին վերջինս հուսախաբ լինելով Մանուիլի չկատարած խոստումից, անցնում է հայերի կողմը։ Կիլիկիայի և Անտիոքի միասնական ուժերը մի շարք հաջող ռազմական գործողություններ են կազմակերպում Բյուզանդիայի դեմ, գերում են հույն հրամանատար Միքայել Վռանին։ Մանուիլը ստիպված կազմակերպում է նոր արշավանք դեպի Կիլիկիա և Սիրիա գրավում են Դաշտային Կիլիկիան Թորոսը նահանջում է լեռներ։ Ռենոն անցնում է Մանուիլի կողմը։ Քիչ հետո Թորոսը և Մանուիլը հաշտության պայմանագիր են կնքում։ Թորոսը ընդունում է կայսերական մի շարք պարտավորություններ, իսկ Կիլիկիայում տեղակայվում է Բյուզանդական կայազոր։

7․Վերլուծեք Մլեհի վարած քաղաքականությունը։

1130 թվականին Լևոն իշխանը միանում է Տրապիզոնի դուքս Կոստանդին Գաբրասի, Դանիշմենդյան էմիր Ղազի Գյումուշտեգինի, Հովհաննես Կոմնենոս կայսեր եղբայր Իսահակի և Իկոնիայու սուլթան Ռուքնեդդին Մասուդի կազմած հակաբյուզանդական դաշինքին։ Սրան դիմագրավելու համար 1137 թվականին Հովհաննես Կոմնենոս կայսրը մեծաքանակ բանակով շարժվում է դեպի Կիլիկիա և Ասորիք և գրավելով Կիլիկիան, գերում է Լևոն իշխանին, նրա կնոջն ու որդիներից երկուսին՝ Թորոսին և Ռուբենին։ Սակայն մյուս որդիները՝ Մլեհը և Ստեփանեն ապաստան են գտնում Եդեսիայի կոմս և իրենց հորաքրոջ որդի Ժոսլեն II-ի մոտ։
8․ Ներկայացրեք Հեթումյանների դավաճանության ձեր մեկնաբանությունը, Ռուբեն 3-րդի և Լևոն 2-րդի գործողությունները։

Ռուբեն Բ (ծն.թ.անհայտ–1169), Կիլիկիայի Հայոց իշխան 1169 թվականին, Ռուբինյանների ազգատոհմից։ Հաջորդել է հորը՝ Թորոս Բ–ին։ Ռուբենի անչափահասության պատճառով երկիրը ղեկավարում էր Թովմաս պայլը։ Սակայն նույն թվականին գահը բռնագրավել է Թորոս Բ–ի եղբայր Մլեհը։ Թովմաս պայլը Ռուբենին փախցրել է Հռոմկլա, որտեղ շուտով մահացել է։

1196 թվականին Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց 1198 թվականի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքի Մայր Տաճարում։ Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստատեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։ 1209 թվականին իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լևոնը կնության տվեց Նիկիայի նորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210 թվականին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլի, իսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ։ 1214 թվականին իր դուստր Ռիթա-Ստեփանիային Լևոնը ամուսնացրեց Երուսաղեմի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ։ 1218 թվականին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող Հունգարիայի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։

9․ Իր ո՞ր քայլերի համար է Լևոն 2-րդին տրվել Մեծագործ տիտղոսը․ արդարացնո՞ւմ եք այն։

Նրա օրօք և ջանքերով անկախաղավ Կիլիկիան, այո:
10․ Ինչպե՞ս Ռուբինյաններին փոխարինեցին Հեթումյանները, ի՞նչ պայմաններում, ե՞րբ։

Հեթումյանները մինչև թագաւորական տոհմ լինելը իշխանական տոհմ էին։ Հեթումյաններ իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված Լամբրոն բերդը (հայկական անառիկ բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում)։ Օշինը հիմնովին վերակառուցում է անառիկ բերդը և կնության առնում Աբլղարիբ Արծրունու դստերը, որտեղ  էլ հաջորդաբար իշխում են նրա իրավահաջորդները, կրելով Լամբրոնի իշխան տիտղոսը։ Հեթումյանների իշխանական տոհմին է պատկանում նաև Պապերոն ամրոցը, որտեղ էլ հաստատվում են Օշին Գանձակեցու երկու եղբայրները՝ Բազունին և Ալգամը, կրելով Պապերոնի իշխան տիտղոսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *