Կիլիկյան Հայաստանը XIV դ.

Ներածություն

X-XIV դարերը Հայաստանի քաղաքական պատմության տեսանկյունից բուռն ու անհանգիստ էին։ Պատմաշրջանը սկսվում է Բագրատունյաց թագավորությամբ, որին հաջորդում են բյուզանդական կարճատև նվաճումը, սելջուկյան մոտ մեկդարյա տիրապետությունը, Զաքարյանների իշխանության գալը և ավարտվում է մոնղոլական նվաճումով ու տիրապետությամբ։

Կիլիկյան Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ կացությունը շարունակվեց նաև XIV դարում: Իրավիճակն ավելի բարդացավ, երբ մոնղոլներն ընդունեցին մահմեդականություն, և փոխվեց նրանց վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ: Մոնղոլա-մամլուքյան հակամարտությունն ավարտվեց մամլուքների հաղթանակով: Օգտվելով սրանից՝ մամլուքները նորից արշավեցին Կիլիկիա:

Ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար արքունիքն սկսեց բանակցել Բյուզանդիայի և Արևմտյան Եվրոպայի երկրների հետ: Օգնության դիմաց հայերը խոստանում էին դավանական որոշ զիջումներ կատարել բյուզանդական և կաթոլիկ եկեղեցիներին: Այս խնդիրը քննարկվեց 1307թ. Սսի ժողովում: Հայոց արքունիքը փորձում էր եկեղեցիների միավորման ճանապարհով ստեղծել քրիստոնեական երկրների դաշինք՝ ընդդեմ մահմեդականների:

1307թ. նոյեմբերին Կիլիկիայում տեղակայված մոնղոլական զորքերի հրամանատարն՝ իբր հյուրասիրության նպատակով, Անաբարզա հրավիրեց Հայոց թագավոր Լևոն Գ-ին, նախկին թագավոր Հեթում Բ-ին ու 40 հայ իշխանների և սպանել տվեց: Թագավորի հորեղբայր Օշինը, սակայն, մոնղոլներին կարողացավ դուրս քշել Կիլիկիայից և իրեն թագավոր հռչակեց:

Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա: 
Տավրոսի լեռնաշղթան, հյուսիս-արևմուտքից ձգվելով հարավ-արևելք՝ մինչև Անտիտավրոսի ճյուղերը, Կիլիկիան պատնեշում էր փոքրասիական երկրներից: Միջերկրականի ջրերը շուրջ 500 կմ երկարությամբ հարավից ողողում են Կիլիկիայի ափերը:

 

Օգտվել եմ այս աղբյուներից 

FindArmenia

Հայկական Հանրագիտարան

ysu.am

Վերլուծություն

Կիլիկյան Հայաստանի համար խնդիրներ ստեղծվեծ XIV դարում: Իրավիճակն ավելի բարդացավ, մոնղոլներն ընդունեցին մահմեդականություն: Այս խնդիրը քննարկվեց 1307թ. Սսի ժողովում: 1307թ. նոյեմբերին Կիլիկիայում տեղակայված մոնղոլական զորքերի հրամանատարն: Անաբարզա հրավիրեց Հայոց թագավոր Լևոն Գ-ին, նախկին թագավոր Հեթում Բ-ին ու 40 հայ իշխանների և սպանել տվեց:

Եզրակացություն

Հասկացա որ կիլիկյան հայաստանը խնդիրներ ունեցավ XIV դարում և  ոնղոլներն ընդունեցին մահմեդականություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *