Դիտման մեթոդ

Մեթոդի անունն ինքնին հուշում է, որ այս մեթոդի հիմքում ընկած է դիտելու, նայելու միջոցով տեղեկատվություն հավաքելու գաղափարը: Դիտման մեթոդը օգտագործվում է հիմնականում նախնական տեղեկատվություն հավաքելու համար, երբ պետք է պարզել ընդհանուր պատկերը ուսումնասիրվող երևույթի մաին: Սովորաբար այս մեթոդն օգտագործվում է երկու դեպքում. 1. երբ որոշակի պատկերացում ունենք հետազոտվող երևույթի մասին, բայց մեր ունեցած պատկերացումը շատ հեղհեղուկ է, մակերեսային և ունի ճշգրտման կարիք, 2. երբ տվյալ երևույթի մասին մենք ընդհանրապես տեղեկատվություն չունենք: Դիտման ընթացքում կարևոր է, որ դիտում անցկացնող մարդը գրառումներ անելիս իր կարծիքը չարտահայտի, այլ տեսածի փաստացի արձանագրում կատարի, լինի օբյեկտիվ: Այս մեթոդի էությունն այն է, որ մարդու վարքը և նրա ակտիվության դրսևորումները ընկալում և գրանցում են նրա կենսագործունեության ամենատարբեր բնագավառներում, երևույթների զարգացմանը համընթաց: Դիտման մեթոդը մեզ չի տալիս տվյալներ այն մասին, թե ինչու է մարդը կատարում դիտվող գործողությունները: Սա պարզելու համար անհրաժեշտ են այլ հետազոտություններ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *