ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՆԵՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ (1912-1914թթ․)

 

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Եվրոպայում ուսանած բազմաթիվ Երիտասարդ թուրք գործիչների կողմից ստեղծվեցին «Միություն և առաջադիմություն» կամ «Երիտասարդ թուրքիա» կուսակցությունը:

 

1908թ. Հուլիսին երիտթուրքերը, սպաները Նիազիի և Էնվերի ղեկավարությամբ, հայ և այլ թուրքհպատակ ժող.-ի օգնությամբ հեղաշրջում կազմակերպեցին և զավթեցին իշխանությունը: Երկիրը դարձավ սահմանադրական միապետություն, տեղի ունեցան պառլամենտական ընտրություններ: Հայերը պառլամենտում ստացան 10 տեղ: 1909թ. ապրիլին Ադանայում և Կիլիկիայում կազմակերպվեցին հայկական կոտորածներ, որոնց զոհ գնաց մոտ 30հազար մարդ: Ադանայում կազմվեց դիադրություն Կարապետ Լաչինյանի գլխավորությամբ: 12օր դիմադրեց հաճընը (Կիլիկիա):

 

1911թ. Սալոնիկում կայացած համագումարում երիտթուրքերը որոշում ընդունեցին, որում նշվում էր ազգային փոքրամասնությունների վերացման անհրաժեշտությունը: Այսինքն կար նոր կոտորածների վտանգ:

 

1912թ. Բալկանյան երկրների և Թուքիայի միջև ծագեց պատերազմ, որը թուքական լծից ազատագրվելու հույսեր արթնացրեց հայերի մեջ: Գևորգ V Հայոց Կաթողիկոսը հայկական հարցը վերաբացելու խնդրով դիմեց մեծ տերություններին: Կովկասի կառավարչապետ Վորոնցով-Դաշկովը Նիկոլայ II-ին  հղած զեկուցագրում կոչ էր անում պաշտպանել հայկական հարցը: 1912թ. դեկտեմբերին Կ. Պոլսի Հայոց ազգային ժողովը որոշում է կայացնում բարենորոգումների մոռացված հարցը մեծ տեր.-ի ուշադրությունը արժանացնելու մասին: 1913թ. Հունիսի 5-ին Մանդելշտամը ներկայացրեց իր նախագիծը, որի համաձայն հայկական 6 նահանգներից (Վան, Էրզրում, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր, Սեբաստիա) կազմվում էր 1 նահանգ՝ պրովինցիա, որը կառավարվելու էր թուրքհպատակ քրիտոնիայի կամ Եվրոպայու կողմից: Նահանգապետներին նշ. Էր սուլթանը, իր ձեռքում էր կենտրոնացնելու երկրամասի գործադիր իշխանությունը, հսկելու էր ոստիկանությունը, զորքերը: Երկրամասի պառլամենտը պետք է ունենար թվով քրիստոնյա և մահմեդական պատգամավորներ: Գավառները կառավարելու էին 6 հոգուց բաղկացած վարչական խորհրդի կողմից:

 

1914թ. հունվարի 26-ին Կ. Պոլսում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիր, ըստ որի Արեվմտյան հայաստանը բաժանվելու է 2 նահանգի՝ սեկտորի, որոնցից մեկի կենտրոնը լինելու է Վանը, մյուսինը՝ Էրզրումը. Վանի սեկտոր՝ Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր: Էրզրումի սեկտոր՝ Էրզրում, սեբաստիա, Տրապիզոն:

Օսմանյան Թուրքիան երիտթուրքական հեղափոխությունից հետո

 

Երիտթուրքական հեղափոխություն, 1908 թվականի հուլիսին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զինված ապստամբություն։ Կազմակերպել էր Իթթիհադ վե թերաքքին (թուրքերեն՝ İttihat ve Terakki Cemiyeti, արաբ․՝ إتحاد و ترقى‎‎)` միություն և առաջադիմություն կոմիտեն, որը հիմնադրվել էր 1889 թվականին։

 

19-րդ դարի վերջին և հատկապես 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը շարունակում էր քայքավել տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով։ Թուրք հասարակական-քաղաքական կյանքում առաջացած նոր ուժերը նպատակ ունեին կանխել կայսրության մոտալուտ փլուզումը և այդ ուղղությամբ առաջին քայլը համարում էին երկրի դուրս բերումը այդ օրհասական դրությունից։ Որպես այդ նպատակի միջոց, առաջնահերթ հրատապ էր սուլթան Աբդուլ Համիդի ռեժիմի տապալումը։ Հակասուլթանական շարժման գլուխ կանգնած էր դեռևս 1889 թ.-ին հիմնադրված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը։ Երիտթուրքերը դաշնակցականներին և հնչակյաններին առաջարկել էին միասնաբար պայքարել սուլթանական վարչակարգի դեմ։ Հնչակյանները հրաժարվեցին երիտութրքերի հետ համագործակցությունից, որովհետև ինչպես իրենք են նշել.«…թուրք կոմիտեն պայման կը դնէր ազգային ամեն մասնավոր պահանջում մէկդի ընել, և համաձայնիլ Միության և Առաջադիմության Օսմանյան ծրագրին վրա» ։ Մինչդեռ Դաշնակցական գործիչները ընդունել էին համագործակցության առաջարկը՝ պատճառաբանելով, որ իրենք նախընտրել են չմերժել թուրքերի մեկնած ձեռքը և առաջնային նպատակ են համարել Համիդյան վարչակարգի տապալումը։ Արդյունքում՝ 1907 թ.-ի դեկտեմբերին, Փարիզում կայացած կոնգրեսում Իթթիհատ վե թերաքքի և Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունները, արաբական, հրեական և մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համիդյան վարչակարգը միասնական ուժերով տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու խնդրի շուրջ։ Երիտթուրքերը շատ պարզ հասկացրեցին դաշնակցականներին, որ չպետք է անկախանալու կամ ինքնավարություն ձեռք բերելու հույսեր փայփայեն, սակայն հայերը կարող են «այլ ժողովուրդների հետ համահավասար իրավունք » ստանալ։

Չնայած Փարիզի վեհաժողովում դաշնակից ուժերի միջև եղած տարակարծություններին, այնուամենայնիվ քաղաքական ուժերը համախբմվեցին և դա բախտորոշ նշանակություն ունեցավ շարժման ընթացքի համար։ Աբդուլ Համիդի միահեծան կառավարմանը վերջ տալու համար մղվող պայքարը շուտով դրվեց գործնական հողի վրա։ Դրա համար ազդակ հանդիսացավ Մակեդոնիայում կառուցվող երկաթգիծը, որն ըստ սուլթանի նպատակ ուներ ամրապնդել թուրք-գերմանական դաշինքը։ Սակայն Թուրքիայի ընդդիմադիր ուժերը համոզված էին որ, սա Մակեդոնիային տանում էր գերմանիզացման, որը կանջատեր այդ երկիրը Օսմանյան կայսրությունից։ 1908 թ.-ի հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են։ Սուլթան աբդուլ Համիդի ուղարկած պատժիչ ուժերը, որոնք գտնվում էին իթթիհատականների քարոզչության ազդեցության ներքո, նույնպես ապստամբում են։ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը իր գահը փրկելու համար համաձայնում է երկրում սահմանադրական կարգեր հասատելու ընդդիմության պահանջին։ Այսպիսով Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում, որից հետո սուլթանի իշխանությունը կրում է ձևական բնույթ։ Երկրում փաստացի իշխանությունը կենտրոնանում է երիտթուրք պարագլուխների ձեռքում։ Օսմանյան կայսրությունը հռչակվում է սահմանադրական միապետություն։ Երիտթուրքական հեղաշրջումից հետո Օսմանյան կայսրությունում իր քաղաքական գործունեությունն էր ծավալում նաև Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունը։ Նրա գործունեությունը 1908 թ-1914 թթ.-ին կարելի է բաժանել երկու փուլերի՝ 1908-1911 թթ. և 1912-1914 թթ.: Թեև մի շարք դաշնակցական գործիչներ թերահավատորեն էին վերաբերվում «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով հեղաշրջում կատարող երիտթուքերին, այնուամենայնիվ առաջին փուլում ՀՅԴ-ն համագործակցեց իթթիհատականների հետ։ Հրաժարվելով դրսի միջամտությունից՝ Հայկական հարցի լուծումը նա փորձեց կապել սահմանադրական միապետության ժողովրդավարացման հետ՝ որպես երկրի ներքին խնդիր։ ՀՅԴ-ն իր մասնակցությունն էր բերել երիտթուրքերի հաղթանակին և սահմանադրության շրջանակներում գործելու հնարավորություն ձեռք բերեց, ինչը վերջնականապես հաստատվեց 1908 թ. Օգոստոսին Կ.Պոլսում երիտթուրքերիև Սաբահեդինի հետ կայացած խորհրդկացությունից հետո Հեղաշրջումից հետո բոլորը ազատ արձակվեցին բանտերից։ Մի պահ կարծես, հայերը դարձել էին թուրքերի սիրելի հարևանները։ Թուրք պաշտոնյաները հարմար առիթը բաց չէին թողնում հայերի հանդեպ իրենց համակրանքը արտահայտելու համար։ Հատկանշական է, որ Սաբահեդինի հետ ունեցած խորհրդակցությանը եկած դոկտոր Ռեշիդ Նիհադը պահանջում էր ավելի լայն արտոնություններ քան հայ հեղափոխական դաշնակցականները արդեն ստացել էին։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե թուրքական իշխանությունները քաղաքական ինչպիսի խորամանկ ու երկդիմի մոտեցում էին որդեգրել հայերի նկատմամբ։ Սահմանադրական պետություն ստեղծելու կարևորագույն առհավատչյաներից մեկն էլ Օսմանյան խորհրդարանի ձևավորումն էր։ 1908 թ. հուլիսից հոկտեմբեր ընկած ամիսները կարող էին բախտորոշ լինել Օսմանյան ողջ հասարակության համար։ Երիտթուրքերն իրենց իրական դեմքը ցույց տվեցին հենց խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Օսմանյան խորհրդարանի ընտրությունները տեղի ունեցան թուրք հետամնաց ու անուղղելի տարրի քաղաքացիական տհասությանն ու ազգայնական գաղափարներին համահունչ ու լիովին համապաստասխան։ Այդ խայտառակ ընտրությունների մասին տեղեկություններ են պահպանվել Կիլիկիայում պատգամավորության իր թեկնածությունն առաջադրած հայ թեկնածուի շնորհիվ, որը, ցավոք, իր անուն չի շեշտում. «Թուրք տարրը հաառակ այն գիրկընդխառնումին, զոր ի գործ դրած էր առաջին թափով ուրախության վայրկյանին,…ընտրության միջոցին ուրիշ բան չմտածեց, բայց միայն ամենուրեք հաջողացնել թրքերու ընտրությունը …» : Հատկապես ուշագրավ է ոչ միայն թուրքերի խախտումները այլև դրանց միջոցները, որոնցից մի քանիսը առավել կարևոր են։ Թուրքերը հայ թեկնածուների ընտրությունը խափանելու համար դիմեցին տարատեսակ ընտրակեղծիքների։ Օրինակ՝ ընտրողների ցուցակում հայերի թիվը պակաս գրելը, հայկական թաղերը թուրքական թաղերի ու շրջանների մեջ բաժանելը, հայերին նոր ջարդերով ու կոտորածներով ահաբեկելը, բացահայտ և ծածուկ խախտումները, որոնց անվերապահ իրականացումը պայմանավորված էր հայերի անփորձությամբ ու թուլությամբ։ Այս ամենի հետևանքով էր, որ ընտրությունների ավարտին, ընտրված հայ պատգամավորների քանակը մեծապես տարբերում էր Օսմանյան կայսրությունում բնակվող հայության ընդհանուր քանակին համապատասխանող և բոլորի կողմից սպսած թվից։ Արդյունքում 1908 թ.-ի հոկտեմբերին բացվեց 275 տեղերից բաղկացած խորհրդարանը, որտեղ հայերը զբաղեցրին 12 պատգամավորական տեղ(մինչդեռ հայ պատգամավորների թիվը պետք է եղածից առնվազն 2 անգամ ավելի լիներ)։

Ադանայի կոտորած

 

Հայ զոհերի դիակները Ադանայի կոտորածի ժամանակ (1909)

 

Ադանայիկոտորածը վերաբերում է 1909 թ. ապրիլի 1-4 և 12-14-ին Օսմանյան Թուրքիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների հայ բնակչության զանգվածային ջարդին։

 

Կազմակերպվել է թուրքական իշխանությունների կողմից: Աբդուլ Համիդ II-ի տապալումը և սահմանադրության հռչակումը (1908) էական փոփոխություն չմտցրեցին արևմտահայերի դրության մեջ, սակայն աշխուժություն առաջ բերեցին ազգային-քաղաքական կյանքում: Ադանայի և ընդհանրապես Կիլիկիայի հայերը, որոնք ինքնապաշտպանությամբ դիմակայել էին 1890-ական թթ. ջարդերին, կարողացան առաջադիմել տնտեսական, մշակութային և հասարակական ասպարեզներում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով երկրամասի առևտուրն ու արդյունաբերությունը: Սահմանադրական կարգերից դժգոհ թուրքական հետադիմական ուժերն սկսեցին հայերին ամբաստանել որպես «հուրիեթը» (նկատի ունեին սահմանադրական կարգերի հաստատումը Թուրքիայում) բերողների, որոնք իրենց իբր դրանով հետապնդում էին իշխանությունը թուրքերից խլելու և «հայկական թագավորությունը» վերականգնելու նպատակ:

 

1909-ի մարտի 31-ին Ադանայի վալիի գլխավորությամբ կայացավ նահանգային խորհրդի նիստ, ուր ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում: Ջարդն սկսելու վերաբերյալ հատուկ գաղտնի գրություններ ուղարկվեցին գավառներ: Կոտորածի նախօրյակին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին մահմեդական բնակչությանը, բանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների: Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին: Առաջին ջարդը տևեց երեք օր: Ապրիլի 12-ին կարգ ու կանոնը «վերականգնելու» նպատակով Ռումելիայից Ադանա ուղարկված երիտթուրքական վաշտերի քաղաքում երևալն առիթ տվեց վերսկսելու ջարդը, որն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին:

 

Խուժանի հետ կոտորածին մասնակցեցին տեղ հասած կանոնավոր զորամասերը: Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արևմտյան և հյուսիսային մի շարք հայաբնակ շրջաններում: Ադանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ Ադանայի վիլայեթում: Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր: Դյորթ-Յոլը, Հաճնը, Սիսը, Զեյթունը, Շեյխ-Մուրատը, Ֆընտըճազը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը և փրկվեցին ջարդից: Երիտթուրքերը դատաքննություն սկսեցին, սակայն դա ձևական բնույթ էր կրում. կառավարությունը ցանկանում էր գոհացնել «եվրոպական հասարակական կարծիքը», մեղմել հայ բնակչության բողոքները և իր վրայից գցել մեղսակցությունը: Կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները

 

Հայկական Հարցը 1912-1914թ.

 

Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի հիման վրա (տե՛ս Բեռլինի կոնգրես 1878), Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործադրելու նպատակով ռուսական դիվանագիտության և հայ հասարակական շրջանների համատեղ ջանքերով պատրաստված միջոցառումների ծրագիր: 1912-13-ի Բալկանյան պատերազմները բարենպաստ պայմաններ ստեղծեցին Հայկական հարցի վերաբացման համար: Դրանում շահագրգռված էին հայերը, որոնց իրավազուրկ ու ճնշված վիճակը Արևմտյան Հայաստանում պահպանվում էր նաև համիդյան վարչակարգի տապալումից հետո՝ երիտթուրքերի տիրապետության օրոք (տե՛ս Երիտթուրքական հեղաշրջում 1908) և Եռյակ համաձայնության պետությունները (առաջին հերթին՝ Ռուսաստանը), որոնք ընդդիմանում էին Գերմանիայի տնտեսական և քաղաքական ներթափանցմանը Օսմանյան կայսրություն: Ռուսական դիվանագիտության խրախուսանքով Գևորգ Ե Տփղիսեցի կաթողիկոսը 1912-ի հոկտեմբորի 2-ին Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի միջոցով դիմեց ցարական կառավարությանը՝ խնդրելով միջամտել ու աջակցել Արմ. Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին արծարծելու համար: Միաժամանակ նա հատուկ կոնդակով Պողոս Նուբար փաշային լիազորեց պաշտպանել Հայ դատը եվրոպական մյուս պետությունների մոտ: Ռուսական կառավարությունը տերություններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկվեց Կ. Պոլսի դեսպանաժողովում, 1913-ի հուլիսի 3-24-ը:

 

Նախագիծը, որ կազմել էր ռուսական դեսպանության առաջին թարգման Ա. Մանդելշտամը 1895-ի մայիսյան ծրագրի (տե՛ս «Մայիսյան բարենորոգումներ» 1895) և Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրա, առաջարկում էր հայկական վեց վիլայեթներից [Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա (Ավազ)] ստեղծել մի նահանգ: Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա օսմանյան հպատակ կամ, որ ավելի գերադասելի էր, եվրոպացի, որը նշանակվելու էր 5 տարի ժամկետով, մեծ տերությունների համաձայնությամբ: Նրան էր պատկանելու նահանգի ամբողջ գործադիր իշխանությունը, բոլոր վարչական պաշտոնյաներին (նաև դատավորներին) նշանակելու և արձակելու իրավունքը: Ոստիկանությունը և ժանդարմերիան ենթարկվելու էին նահանգապետին, հարկ եղած դեպքում նրա տրամադրության տակ էր դրվելու նաև զորքը: Ընդհանուր նահանգապետին առընթեր գործելու էին Վարչական խորհուրդ և վեց խորհրդականներ (3 մահմեդական և 3 քրիստոնյա)՝ ընտրված նահանգական ժողովից, որտեղ մահմեդականներն ու քրիստոնյաները ունենալու էին հավասար տեղեր: Այս սկզբունքը պահպանվելու էր նաև նահանգի բոլոր պաշտոնների բաշխման ժամանակ, ներառյալ դատավորները, ոստիկանությունը և ժանդարմերիան: Օրենքները, հրամաններն ու որոշումները պետք է հրապարակվեին երեք հիմնական լեզուներով (թուրքերեն, հայերեն, քրդերեն):

 

1914թ. հունվարի 26-ին Հայկական հարցի մասին ստորագրված ռուս-թուրքական պայմանագիրը: Ամեն մի միջազգային պայմանագիր երևույթ է, այն նման է նորածին երեխայի և ապրելու իրավունք ունի:

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *