Հայոց պատմության

 

Ազգային ազատագրական և հեղափոխական շարժումները Հայաստանում 19-րդ դարի վերջին և 20-ի սկզբին։ Քաղաքական կուսակցությունների գործունեությունը, ֆիդայական շարժում, հայ եկեղեցու գույքի բռնագրավման մասին ցարական հրովարտակը, ժողովրդական հուզումներ։ Հայաստանը ռուսական 1905-7թթ․ հեղափոխության և 1908թ․ Օսմանյան սահմանադրության տարիներին։

 

Պատմության, հատկապես 20-րդ դարի փորձը, երբ ձևավորվել են հասունացած քաղաքական համակարգեր, հնարավորություն է տալիս ասելու, որ միակուսակացկական համակարգը, որպես կանոն, բնորոշ է այնպիսի հասարակության քաղաքական կյանքին, որում իր դրսևորումը չի գտել հասուն սոցիալական կառուցվածքը, պահպանվել է հետամնաց տնտեսությունը, բնակչության մեծամասնության քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակը, իր զարգացումը չի գտել ժողովրդավարությունը և այլն: Այս բոլորը պայմանավորում են նաև քաղաքացիների հասարակական-քաղաքական պասիվությունը: Նշված պայմանների առկայության դեպքում երկրում ստեղծվում է հզոր քաղաքական կուսակցություն, որն իր ձեռքում է կենտրոնացնում ոչ միայն քաղաքական ղեկավարման ֆունկցիաները, այլ նաև վարչական-տնտեսական: Կուսակցությունը փաստորեն, ձուլվում է պետական կառույցների հետ և դրանց ենթարկում իրեն:

 

Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք 1903

 

անվամբ հայտնի հրահանգը իրականում ունի «Ռուսաստանի Հայ-Գրիգորյան եկեղեցու ունեցվածքի կառավարման կենտրոնացման օրենք»[1] անվանումը։ Այն հրապարակել է ցարական կառավարությունը հունիսի 12-ին։ Օրենիքի համաձայն՝ հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը։ Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգևոր հաստատություններին։ Եկամուտների մի զգալի մասը հատկացվելու էր նոր բացվելիք պետական դպրոցներին։ Դեռևս խորհրդային պատմագրության մեջ օրենքը գնահատվեց որպես հայ ժողովրդի նկատմամբ ցարիզմի վարած ազգային գաղութային քաղաքականության դրսևորում, որը նպատակ ուներ հայկական մշակութային-լուսավորական օջախները զրկել նյութական օժանդակությունից, հայ հոգևորականությանը վերածել պետությունից նպաստ ստացող հնազանդ պաշտոնեության։ Գրող Մաքսիմ Գորկին հունիսի 12-ի օրենքը բնորոշեց «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտաոակ ակտ»։

 

Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքները։ Երևանում, Ալեքսանդրապոլում, Էջմիածնում, Աշտարակում, Ախալցխայում և Կովկասի հայաբնակ այլ վայրերում տեղի ունեցան բողոքի ցույցեր, ամենուրեք տարածվեցին կառավարության կամքին չհնազանդվելու, ակտիվ պայքար մղելու կոչ-թռուցիկներ։ Ելիզավետպոլում, Թիֆլիսում, Շուշիում, Լոռիում, Բաքվում, Կարսում, Ղամարլուում զինված ընդհարումներ եղան ժողովրդի և ոստիկանության ու զորքերի միջև։ Ցարական մի շարք պաշտոնյաներ ահաբեկվեցին։ Հայերի հակացարական ելույթները համաժողովրդական բնույթ էին ստանում՝ արժանանալով երկրամասի մյուս ազգությունների համակրանքին։ Արտասահմանի հայությունը նույնպես բազմաթիվ բողոքագրեր հղեց Էջմիածին և Պետերբուրգ։ Ըմբոստացել էր նաև հայ հոգևորականությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան) գլխավորությամբ։ Ժողովրդական ինքնաբուխ, տարերային ընդվզումն աշխուժացրեց հայ ազգային կուսակցությունների գործունեությունը։ 1903 թ. հոկտեմբերի 14-ին հնչակյանները մահափորձ կատարեցին Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինի (որն այդ օրենքի նախաձեռնողն էր) դեմ։ Դաշնակցությունը, գլխավորելով շարժումը, ամեն կերպ փորձում էր նրան հաղորդել զուտ ազգային բնույթ։ Սոցիալիալ դեմոկրատիան հետևում էր ծավալվող դեպքերին և կոչ անում մինչև վերջ պայքարել ցարական բռնապետության դեմ, միավորել բոլոր ազգերի աշխատավորների ջանքերը։

 

Ոստիկանական ուժերի միջոցով իշխանություններին հաջողվեց բռնագրավել եկեղեցական գույքը, ռուսահայ թեմերում բռնագրավվեցին 145 հազար դեսյատին եկեղեցապատկան հողատարածություն, 900-ից ավելի ոչ հողային ունեցվածք և 1, 775 հազար ռուբլի դրամագլուխ։ Դրանից հետո հայ ժողովրդի հակացարական պայքարն ընդունեց այլ ձևեր։ Նախկին վարձակալներն այժմ հրաժարվում էին գույքի շահագործումից, գյուղացիները փչացնում կամ ծածուկ Էջմիածին էին հանձնում հավաքված բերքը, գաղտնի կոմիտեները աշխատանքի անտանելի պայմաններ էին ստեղծում բռնագրավված գույքը տնօրինող պաշտոնյաների համար։ Արդյունքը եղավ այն, որ սպասված 300 հազար ռուբլու դիմաց բռնագրավված գույքից 1904 թվականն ստացվեց միայն 133 հազար ռուբլի եկամուտ։ Ժողովուրդի մեջ գործունեություն ծավալող քաղաքական կուսակցությունները այն մատուցեցին որպես ազգային մշակույթին ու մայրենի լեզվին սպառնացող վտանգ, իսկ հետագայում դա գնահատեցին որպես համաժողովդական պայքար, որն իր ուրույն տեղն ունի հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումների պատմության մեջ։

 

Ռուսաստանում սկսված հեղափոխության ազդեցության, ապա Կովկասյան փոխարքայության վերահաստատման պայմաններում ցարական կառավարությունը որոշեց վերանայել այս օրենքը։ 1905 թ

 

. օգոստոսի 1-ին Նիկոլայ II ցարը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը, որով միաժամանակ թույլատրվում էր վերաբացել հայկական ազգային դպրոցները։

 

Մի շարք ուսունասիրողներ գտնում են, որ եկեղեցական գույքի բռնագրավման մասին օրենքն այսօր ավելի շատ քաղաքականացված նրբերանգով է ներկայցվում` հրահրելու համար հակառուսական տրամադրություններ։ Ըստ պատմաբան Դմիտրի Սեմուշինի[2] դրա հիմքը արևմտյան պատմաբանների գնահատականներն են, որոնք վաղուց կարիք ունեն մասնագիտական վերլուծության, օրինակ Պ. Վերտի և Ա. Կապպելերի ուսումնասիրությունները Ռուսական կայսրության կրոնական քաղաքականության վերաբերյալ[3], [4]: Այսպես, տեսակետի հիմնավորումը խարխսվում է հետևյալ փաստերի վրա. Հայկական եկեղեցու ունեցվածքի նկատմամբ մասնակի պետական վերահսկողություն սահմանելը կայսրությունում կիրառվող տարածված միջոց էր և որևէ կերպ ուղղված չէր հստակ հայ ժողովրդի դեմ, ինչպես փորձում են ի ցույց դնել։ Որոշումը ոչ թե եկեղեցու ունեցվածքի բռնագրավում և հայկական դպրոցների փակում էր նախատեսում, այլ ենթադրում էր դրանց վերահսկողություն` համապատասխանաբար Պետական ունեցվածքի ու Լուսավորության նախարարությունների կողմից։ Այն վերաբերվում էր միայն եկեղեցու անշարժ գույքին, որի մեջ մտնում էին բնակելի կամ անբնակ հողերը, ինչպես նաև անտառները, հովիտների դաշտերը։ Դրանց մեջ չէին մտնում անմիջապես եկեղեցուն ու նրա կառույցներին պատկանող, հոգևոր-ուսումնական հաստատություններին պատկանող հողերը, հոգևորականների տների տնամերձ տարածքները, գերեզմանոցների տարածքները, եկեղեցու կարիքների համար ծառայողների կողմից մշակվող այգիները և այլն, պայմանով, որ դրանք չգերազանցեն երեք դեսյատինը ամեն վանքի համար առանձին։ Ինչպես նաև հանձնման ենթակա չէին Հայ եկեղեցուն պատկանող անշարժ գույքը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Եթե համեմատելու լինենք այս որոշումը կայսրության գոյության շրջանում տեղ գտած այլ որոշումների հետ, ապա այն շատ բաներով հիշեցնում է դեռև 18-րդ դ. սկզբին Ռուս Ուղղափառ եկեղեցու գույքի տնօրինման մասին որոշումները[5]։ Համանման կերպով էր կարգավորվում նաև Հռոմեա-Կաթոլիկական եկեղեցու գործերը՝ սկսած 1865 թ.: Ինչ վերաբերվում է ազգային դպրոցներին, ապա 1905 թ. օգօստոսի 1-ի հրահանգով թույլատրվում էր եկեղեցիներին կից բացել նոր վարժարաններ։ Կովկասում քաղաքացիական մասի գլխավոր կառավարչին տրվում էր իրավունք գործից ազատելու անբարենպաստ ուսուցիչներին և դա վերաբերվում էր փոխարքայության մեջ մտնող բոլոր տարածքներին, այլ ոչ միայն Երևանի նահանգին։

 

Գանձակի արյունահեղություն (1903)Երկանյան Վ, Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870-1905), Ե., 1970։Համբարյան Ս. Ա, Հայոց եկեղեցական բռնագրաված գույքի օգտագործումը ցարիզմի կողմից 1903-1905 թթ., Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, Հաս. գիտ., 1961, N 10։

 

Գէորգ Ծ. Վ. Արսլանեան, «Հայ Զինվորին»

Կ. Պոլիս, 1912թ.

 

1908թ. Սահմանադրության վերահռչակումից հետո հայերը երկրի մյուս քրիստոնյաների հետ միասին Օսմանյան խորհրդարանում պահանջեցին զինվորագրվել և հավասար իրավունքով ծառայել օսմանյան բանակում: 1910թ. օսմանյան խորհրդարանի կողմից ընդունված օրենքով երկրի բոլոր ազգերն ենթակա էին զինվորագրության: 1910թ. օգոստոսին և սեպտեմբերին հրատարակված զորակոչի հրամանները հայ երիտասարդներն ընդունեցին մեծ ոգևորությամբ: Բազում հայ երիտասարդներ ընդունվեցին Հարբիեի վարժարան և ցուցաբերեցին իրենց կարողությունները զինվորական ասպարեզում: Շատերը ստացան զինվորական բարձր աստիճաններ: Հայ զինվորականները թե´ Բալկանյան, և´ թե Առաջին Աշխարհամարտի ժամանակ աչքի ընկան մարտունակությամբ և բազում քաջագործություններով:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *