Հայաստանի առաջին հանրապետություն արտաքին քաղաքականությունն և Հայկական հարցը

ՀՀ. Արտաքին քաղաքականությունը

Բաթումի պայմանագիր

 

Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերն մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։ Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան թուրքիայի միջև։ Պայմանները չափազանց ստորացուցիչ էին Հայաստանի համար։Կնքված պայմանագրով հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում և չնչին տարածք էր թողնվում Հայաստանին։ Այս պայմանագրով՝

 

· Թուրքիան զավթում էր Կարսը, Արդվանը, Օլթին, Կաղզվանը, Ախլքալաքը, Ախալցխան, Սուրմալուի, Ալեքսանդրապոլի, և Էջմիածնի գավառների երեք քարորդն: Շարուր-Դարալագյազի մեկ-հինգերորդն:

 

· Թուրքերին էր անցնում Ալեքսանդրապոլի երկաթուղին միչև Ջուլֆա:

 

· Թուրքիան իրավունք էր ստանում զորք տեղափոխել Հայաստանի վրայով դեպի Ադրբեջան: Սրա նպատակը Ստեփան Շահումյանի կազմավորած Բաքվի կոմունան էր,որին Թուրքերն ուզում էին դուրս մղել տարածաշրջանից, որպեզի տիրանան Բաքվի նավթին:

 

· Ըստ այս պայմանագրի Հայաստանն ունենալու էր սահմանափակ քանակությամբ զորք:

 

Այսպիսով, Բաթումի պայմանագրով թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությանը փաստորեն մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Այս կապակցությամբ տեղին է հիշել գերմանացի մի դիվանագետի արտահայտած հետևյալ պատկերավոր խոսքերը. «Թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու՝ չորանալու համար տեղ չտվեցին»։ Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։ Այս պայմանագիրն ուժի մեջ մնաց մինչև 1918թ. նոյեմբերն:

Սա մի իսկական խայտառակություն էր, մի ստորացուցիչ պայմանագիր էր որով Դաշնակցությունն ուզում էր հող ունենալ և իշխել թեկուզեվ մի փոքր տարածքի վրա:

Հայ-վրացական հարաբերությունները

Դրոի դիկտատորական պահվածքն

 

Հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն է ունեցել դարավոր բարեկամություն (իրականում ընդանուր շահ)։ Նրանք շատ անգամ համատեղ պայքարել են օտար նվաճողների դեմ։ 1918թ. Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված վարչատարածքային բաժանումն էր։ Բանն այն էր, որ հայկական երկու գավառներ՝ Լոռին ու Ախալքալաքը մտցվել էին Թիֆլիսի նահանգի մեջ։ Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների մեջ ներառել հայաբնակ այդ գավառները։ Սակայն սահմանային այդ վեճը 1918թ. դեկտեմբերին վերաճեց հայ-վրացական զինված պատերազմի։ Հայ-վրացական սահմանագլխի ընդհանուր հրամանատարն էր Դրոն: Հարցն կարող էր լուծվել բանակցությունների միջոցով,սակայն Դրոն այդպես չուզեց: Պատեր՜ազմ՝ էլ որ օրվա համար էր ֆիդային: Պատերազմ մի այնպիսի ժամանակ երբ իր <<անկախ Հայաստանում>> վխտում էր սովն և տիֆը, որոնք հնձում էին աջ և ձախ մեռնող ժողովրդին: Նրան ոչ ոք չէր հուզում: Հենց նույն դաշնակցական փտած կառույցն որն արդեն ապացուցել էր իր անկարողությունն կարգ և կանոն հաստատել երկրում արգելել էր Դրոին անցնել սահմանն: Դրոն իրեն համարում էր Դաշնակցական կառույցից բարձր ով էր կարող նրա դեմն առնել: Ունենալով իր տրամադրության տակ մի բանակ նա կարող էր հայ-վրացական սահմանում անել ինչ որ խելքին փչի: Այս էր մեր խմբապետ Դրոն այնքան էր գոռոզացել որ չէր ենթարկվում կենտրոնին: Իր համար պատճառ բռնելով այն որ վրացիներն իբր ճնշում են Ախլքալաքի և Լոռու հայ բնակչությանն նա սկսեց իր ինքնագլուխ արշավանքն: Դաշնակցական կառավարությունն ինչ կարող էր անել իր ամենակարող խմբապետի դեմ: Դրոն ապստամբեցրեց տեղական բնակչությանն և արշավեց դեպի Թիֆլիս: Վրաստանն փրկվեց միայն Անգլիայի այդ գիշատիչ Ալբիոնի միջոցով որ մատը մատին չխփեց որ վերջ տա պատերազմին պատճառաբանելով որ ինքն հարգում է Վրաստանի <<անկախությունն>>: Բայց իրականում շահագրգռված էր այդ պատերազմով, և տարածաշրջանում իր պետական շահն էր պաշտպանում: Անգլիան աշխատում էր <<Բաժանիր որ տիրես սկզբունքով>>: Հիմա էլ վրացական բանակն էր ինչպես ադրբեջանականը Հայաստանին հայտարարում իր ամենաոխերիմ թշնամին: Ամեն տեղ նոր մարտական խմբեր էին գնում կռվելու այդ նոր թշնամու դեմ, միչդեռ Երևանի փողոցներում հարյուրներով էին թափվում բծավոր տիֆից ջարդվող մարդկանց դիակները: Խ՜եղճ ժողովուրդ դարցել էր սեփական տան անկարգության զոհը: Դրոն գնաց հանգչելու պատմության դափնիների վրա <<Մեծ մարդասերներն>> հանկարծակի հիշել էին իրենց առաքելությունն և իրենց վրա էին վերցրին այդ գործը: Խնդրին միջամտեցին Անտանտի՝ Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները։ 1919թ. հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։ Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»։ Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները։ Վերաբացվեցին հաղորդակցության ուղիները։

Հայ-վրացական վիճելի տարածքային խնդիրը վերջնականորեն լուծվեց նրանով, որ 1921թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռին միացվեց Հայաստանին։ Այս էր Առաջի հանրապետության հարաբերություներն Վրաստանի հետ:

Հայ-Ադրբեջանական հրաբերություններ

Մեր քաղաքական գործիչների այլասերման չափերի հասնող և հեռուն գնացող ծրագրերը

 

Շատ ավելի բարդ էին հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Առանձնապես սուր և շարունակական բնույթ կրեցին տարածքային-սահմանային վեճերը։ Ադրբեջանը ձգտում էր իր անքակտելի սեփականությունն դարձնել Ղարաբաղը (Արցախը), Զանգեզուրը (Սյունիքը), Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ։ Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920թ. գարնանից՝ նաև Խորհրդային Ռուսաստանը։ 1918թ. Դաշնակցությունն փորձում էր օգնել այդ երկու Ղարաբաղի և Զանգեզուրի հայությանը զենքով և զինամթերքով ( իր մտքում ավելի հեռուն գնացող մտքեր ունենալով): Զանգեզուրի հայությունն որի զինված պայքարն գլխավորում էր Անդրանիկն կարողացավ զենք և զինամթերք հայթայթել, իսկ Ղարաբաղի հայությունն առաջվա նման մնում էր շատ թույլ պաշտպանված վիճակում: Ադրբեջանը չգիտես ինչու համարում էր այդ զուտ հայկական տարածքներն իրենն: Հայերը վիճում էին դրա դեմ: Մեր հայրենակցական միությունն աշխատում էր որ ամեն կերպ հարգվի այդ իրավունք ուստի և դիմեց Ահարոնյանին այդ ժամանակ նա էր հայոց ազգի բախտի տնօրինողը: Նրանց այդ պահանջն հայոց ազգի բախտի տնօրինողն չբարեհաճեց կատարել: Իշխանավոր էր նա և նրա Ազգային խորհուրդն, իսկ իշխանավորն ժողովրդի կամքն չի հարցնում, այլ իր կամքն է նրան ուտեցնում: Բաթումի պայմանագրին ներկա գտնվող մեր գործիչներն Խատիսյանն, Քաջազնունին և Պապաջանյանն, մարդիկ որոնք ոչ մի հասկացողություն չունեին թե իրենից ինչ է ներկայացնում Զանգեզուրն և Ղարաբաղն համաձայնություն էին տալիս թուրքերին, որով Զանգեզուրն պետք է անցներ հայերին իսկ Ղարաբաղն ազերիներին:

 

· Հովհաննես Քաջազնունին, որին այդքան փառաբանում են մեր պատմագետերն ծրագրել էր Զանգեզուրն հանձնել ազերիներին իսկ ժողովրդին, ինչպես առողջ և քաջ մի տար տեղափոխել դեպի Հայաստան, այնտեղի թույլ և ջլատված ժողովրդի հետ խառնելու և նրա արյունը վերակենդանացնելու համար:

 

· Գյուղատնտես Կամսարականը, որըայն ժամանակ խոշոր պաշտոնի էր հայոց կառավարության մեջ: Ղարաբաղի հայ ժողովրդին նայում էր անասնաբուծական տեսակետից, գտնելով, որ նա շատ լավ արտադրող կհանդիսանա հայ ժողովրդի համար:

 

· Չէին հասկանում այս մարդիկ միջավայրի աշխարհագրական պայմանների նշանակությունը:

 

Այս շրջանում օսմանյան բանակն նոր արշավանք սկսեց դեպի Կովկաս, օսմանյան զորքերի հրամանատար Նուրի Փաշան գրավեց Բաքուն իսկ հետո էլ Շուշին, իր ճանապարհին ավերելով բազմաթիվ հայկական գյուղեր, թվում էր թե առաջին հանրապետության քաղաքական բախտը որոշված է: Սակայն համաշխարհային պատերազմի ասպարեզում տեղի ունեցան կարևոր փոփոխություներ

 

· Բուլղարիան ջաղջախվեց Սալոնիկի ճակատում, որով Թուրքիան կտրվեց Գերմանիայից:

 

· Գեներալ Ալեմբին Պաղեստինի ճակատում ջաղջախեց օսմանյան բանակն

Այս երկու իրադարձություններն ամբողջովին խառնեցին Թուրքիայի պլաններն Անդրկովկասում: Օսմանյան զորքերն հեռացան Կովկասից, այս պահից սկսած Անդրանիկն որոշեց միացնել Զանգեզուրն Ղարաբաղին: Այդ միջոցին Անգլիայի ադրբեջանամետ քաղաքականությունը պարզորոշ դրսևորում էր գտնում։ 1918թ. նոյեմբերին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ։ Անդրանիկն իբրև Անգլիայի հանդեպ կույր վստահություն ունեցող անձ համաձայնվեց իր զենքը վայր դնել: Այնուհետև Արցախի հայությունն սարսափահար տեսավ թե ինչպես է իր սիրտն մտցվում մուսավաթական զորքերն՝ Ստեփանակերտ ավանը: Այսպիսով Անգլիան նորից դրսևորեց իրեն հատուկ ավանդական քաղաքականությունը: <<Մուսավաթը>> Ղարաբաղի կառավարիչ նշանակեց մի քրդի՝ Սուլթանովին, որն մասնագիտությամբ բժիշկ էր: Ինչ վերաբերում էր Թուրքիային, ապա նա գաղտնի պայմանագիր էր կնքել իր ցեղակից անդրկովկասյան թաթարների (Ադրբեջան) հետ և ցույց էր տալիս ռազմաքաղաքական օգնություն։ Մեծ տերությունները, շահագրգռված լինելով Բաքվի նավթով, ավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նա զիջումներ անի Ադրբեջանին։ Շուշիի հայության վերջի վերջո հնազանդվեց Սուլթանովին նա հոգնել էր մենակ պայքարելուց: Ադրբեջանն ոգևորված իր այս հաջողությունով մեծ արշավանք սկսեց որի նպատակն էր Զանգեզուրն բռնազավթելը: Սակայն Զանգեզուրցիները ջաղջախեցին այդ բանակն Սուլթանովի գլխավորությամբ: Վրեժով լցված Սուլթանովը որոշել էր չոքեցնել Ղարաբաղի հայությանն: Այս շրջանում Դաշնակցությունն որոշել էր խլել Ղարաբաղը, բայց առանց պատերազմի այլ տեղական ապստամբության միջոցով: Ղարաբաղում վխտում էին դաշնակցականնրը և պատրաստում էին խրամատներ և դիրքեր: Սուլթանովը գիտեր այդ մասին սակայն ժողովրդի մեջ կային դաշնակներ որոնք գրգռում էին ժողովրդին հակառակ ուղղությամբ, ասելով թե Դրոն Գորիսից պատրաստ է իր զորքով մտնել Շուշի: Այստեղ արդեն Շուշիի հայությունն զգում էր որ ինքն կոտորվելու է և ամեն կերպ փորձում էր շահել քուրդ բժշկի սիրտը: Ֆիդայական նոր ջոկատներ էին մտնում Շուշի և դրանով էլ սկիզբ դրվեց կոտորածին:Առնվազն 7.000 ամեղ մարդ է մորթվում: Մոտ 5.000 հոգի կարողանում են փաղչել: 3.000 հոգի էլ գերի են ընկնում: Իրադրությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոխվեց, երբ մի քանի օր անց՝ ապրիլի 28-ին, 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ, առանց որևէ կրակոցի, խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Այս ամենը խորը հրճվանք էր թողել ամբողջ Թիֆլիսահայության մեջ: 1920թ. ամռանն դաշնակները արշավանք էին սկսել դեպի Զանգիբասար և Վեդիի: Այստեղ նրանք կարողացան դուրս քշել թուրք ազգաբնակչությանը Արաքսի մյուս ափը և գրեթե տիրեցին Նախիջևանին: Սակայն մենք չէինք տեսնում որ դա ուղղակի թալանի համար է իրականացվում: ԵՎ երբ մեկ ամիս անց զորքն ուղղարկվեց դեպի Կարս որ պաշտպանի հայ-թուրքական սահմանն սկսվեց դասալքություն և զինվորների համատարած փախուստ: Թալան չկար, այժմ պետք էր կռվել թուրքական բանակի դեմ: Զանգիբասարն և Բեյուք-Վեդին փչացրել էին զորքը: Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանը տիրեց Լեռնային Ղարաբաղին։ Ավելի ուշ՝ 1921թ. հուլիսին, Խորհրդային Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների թողտվությամբ Լեռնային Ղարաբաղը, ինքնավար մարզի կարգավիճակով, բռնակցվեց Ադրբեջանին։

Այդ տեսակետից ծանր ճակատագիր ունեցավ նաև Նախիջևանը։ 1919թ. կեսերին անգլիացիների օգնությամբ Նախիջևանի գավառը պաշտոնապես միացվեց Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն տեղի թաթարները Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ ապստամբություն բարձրացրին ու հրաժարվեցին ճանաչել Հայաստանի իշխանությունը։ Շարուր-Նախիջևանի թաթարների շարունակական խռովությունների, ավերածությունների, թալանի հետևանքով գրեթե լիովին հայաթափվեց։ Նախիջևանահայության մի մասը կոտորվեց, իսկ մյուս մասը հարկադրված դիմեց արտագաղթի։ 1920թ. աշնանը թուրք-հայկական պատերազմի ժամանակ Թուրքիան բռնազավթեց Նախիջևանի գավառը։ Իսկ 1921թ. (Մոսկվայի և Կարսի պայմանագրերով) Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։

Միանգամայն այլ ընթացք ստացան իրադարձությունները Զանգեզուրում ու հատկապես Կապանում։ Կապանի քաջակորով ժողովուրդը դիմեց հերոսական ինքնապաշտպանության։ Այդ պայքարը գլխավորեց Գարեգին Նժդեհը (1886-1955)։

1920թ. աշնանը ինքնապաշտպանական համառ կռիվների շնորհիվ լիովին ազատագրվեց Զանգեզուրը։ Այն սկզբում հռչակվեց Ինքնավար Սյունիք, ապա՝ Լեռնահայաստան, իսկ 1921թ. ամռանը վերջնականապես միացվեց Խորհրդային Հայաստանին։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա այն անմիջականորեն առնչվում էր Հայկական հարցի հետ։

Հայ-թուրքական հարաբերություններ

Սևրի պայմանագիը և ջաղջախված Օսմանյան կայսրությունը

Առաջին Համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրությունն գլխովին ջաղջախվեց և ի վերջո կանգնեց փլուզման վտանգի առջև: Պարտված Օսմանյան Թուրքիան դարձել էր Անտանտի խամաճիկը: Անտանտը նրա տարածքը բաժանել էր իր մեջ: Այդ հաշտության պայմանագրով լուծում էր ստանալու նաև Հայկական Հարցն:

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920թ օգօստոսի10-ին Սևրում (Փարիզի մոտ), սուլթանական կառավարության և առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև: Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանն: Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից: Սևրի հաշտության պայմանագրի համաձայն` Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և դրա շրջակայքն, ապառազմականացվելու էին նեղուցները և դրվելու էին միջազգային կառավարման ներքո: Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայից, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից և Եգիպտոսից ինչպես նաև արաբական տիրույթներից: Հունաստանն կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը: Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը:Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Իրաքն Ազգերի Լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվելու էին Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային:

 

Ալեքսանդրապոլի պայմանագիր

Ալեքսանդրապոլի պայմանագիր, 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև ստորագրված հաշտության պայմանագիր։ Կնքվել է 1920թ հայ-թուրքական պատերազմի հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը հայկական կողմից՝Ալեքսանդր Խատիսյանը։ Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն և Սուրմալուի գավառն իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքին, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացիրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին` ներքին և արտաքին վտանգի դեպքում ըստ հայկական կառավարության դիմումի։ Հայաստանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։ Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի տարածքով անցնող երկաթուղիներն ու հաղորդակցության ճանապարհները, ռազմական միջոցառումներ իրականացնել երկրի ներսում։ Առկա էին այլ` Հայաստանի համար ոչ բարենպաստ դրույթներ։ Ալեքսանդրոպոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ գրեթե միաժամանակ պայմանագրի կնքման հետ, այն չճանաչեց։ Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով։

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *