Ռուս-թուրքական պատերազմ

1877 թ. ապրիլի 12-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Թուրքիային։ Ռազմական գործողությունները ընթանում էին և՛ Բալկաններում, և՛ Կովկասում։

 

Բալկաններում թուրքական 160.000-անոց բանակի դեմ ռուսները հանել էին 185.000 զինվոր՝ ցարի եղբայր Նիկոլայ Ռոմանովի հրամանատարությամբ։ 1878 թ. հունվարի 4-ին ռուսները մտան Սոֆիա, ապա գրավեցին Պլովդին ու Ադրիանապոլիսը ու մոտեցան Կ.Պոլսին։

 

Կովկասյան ռազմաճակատում ռուսական 70.000-անոց բանակը ցարի մյուս եղբայր Միխայիլ Ռոմանովի հրամանատարությամբ կռվում էին թուրքական 55.000-անոց բանակի դեմ։ 52.000-անոց Կովկասյան կորպուսը զեկավարում էր հայազգի գեներալ Լորիս Մելիքովը։ Ռուսները հաղթանակ էին տանում(Կովկասյան ռազմաճակատում)` գրավելով Բայազետը, Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտը և Արդահանը։

 

 

Մայիսի 20-ին ռուսները պաշարում են Կարսը, սակայն անհաջողության են մատնվում։ Թուրքերը փորձում են հետ գրավել Բայազետը և պաշարում են այն։

 

Տեղի կայազորը դիմում է ինքնապաշտպանության և փորձում իրենց պաշարման մասին տեղեկացնել գեներալ Տեր-Ղուկասովին, սակայն թուրքերը որսում են նամակատարներին և սպանում։ Միայն նրանցից մեկին` Սամսոն Տեր-Պողոսյանին է հաջողվում իմաց տալ ռուսական զորքերին պաշարման մասին։ Պատմական այս դրվագը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Րաֆֆու «Խենթը» պատմավեպում։

 

Ռուսները առաջանում են դեպի Կարս ու Էրզրում։

 

1877 թ. կրկին պաշարում է Կարսը և հետ գրավում այն։

 

1878 թ. փետրվարին գրավում են նաև Էրզրումը։

 

1878 թ. փետրվարի 19-ին Կ.Պոլսի մերձակա Սան-Ստեֆանո ծովափնյա ավանում կնքվում է հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Բալկանյան երկրները ստանում են անկախություն և ինքնավարություն։ Ռուսների է անցնում Բեսարաբիան, իսկ Կովկասում՝ Կարսը, Արդահանը, Բաթումը, Բայազետը և Ալաշկերտը։ Թուրքերը պարտավորվում են վճարել 310 մլն. ռուբլու ռազմատուգանք։ Պայմանագրի 16-րդ կետը վերաբերվում էր արևմտահայությանը։

 

Նշվում էր, որ հաշվի առնելով ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանից կարող է առիթ տալ բախումների՝ Բարձր Դուռը պարտավորվում էր անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի բարենորոգումներ։

 

25-րդ հոդվածում նշվում էր, որ Ռուսաստանը զորքերը դուրս կբերի գրաված տարածքներից միայն այն ժամանակ, երբ Բարձր Դուռը 6 ամսվա ընթացքում կիրականացներ այդ բարենորոգումները։

 

Եվրոպական պետությունները՝ Անգլիան և Ավստրո-Հունգարիան չհաշտվեցին Բալկաններում և Կովկասում ռուսական ազդեցության ուժեղացման հետ և ստիպեցին Բեռլինում հրավիրել միջազգային կոնգրես՝ պայմանագիրը վերանայելու համար։

 

Բեռլինի կոնգրեսը տեղի ունեցավ 1878 թ. հունիսին։ Մասնակից երկրներն էին Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Իտալիան, որոնք պաշտպանում էին Թուրքիային՝ ընդդեմ Ռուսաստանի։

 

16-րդ կետը կոնգրեսում դարձավ 61-րդը։ «Բարձրագույն Դուռը» պարտավորվում է առանց հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից և քրդերից։

 

Թուրքիան տերություններին կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք էր առել այդ նպատակներն իրականացնելու համար։ Իսկ տերությունները կհսկեն կիրառմանը։ Հայկական պատվիրակությանը՝ Մկրտիչ Խրիմյանի զեկավարությամբ, թույլ չտվեցին մասնակցել հայկական հարցի քննարկմանը

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *