Կենդանի բնության ուսումնասիրման մեթոդները

Բնությունը մշտապես շարժվում է և զարգանում, ընդգրկում անօրգանական և օրգանական աշխարհները։ Անօրգանական աշխարհին են պատկանում տիեզերական մարմինները, ջուրը, հողը, օդը, ապարները, օգտակար հանածոները։ Բուսական և կենդանական օրգանիզմների ողջ բազմազանությունը կազմում է օրգանական աշխարհը։ Զարգացման ընթացքում անօրգանական բնությունը օրինաչափորեն առաջ է բերում օրգանական բնություն (կենսոլորտ)՝ մարդու կենսագործունեության համար բոլոր անհրաժեշտ պայմաններով։ Հասարակական կյանքը, արտադրությունը, մարդը և նրա բանականությունը գոյատևում են բնական նյութերի հենքի վրա, գործում բնական օրինաչափություններին համապատասխան։ Բնության ներդաշնակությունն ու հավասարակշռությունը պայմանավորված են բազմազան փոխադարձ կապերով, և 1 օղակի խախտումը կարող է կտրել երևույթների ամբողջ շղթան։ Ուստի բնության հետ հարաբերություններում անհրաժեշտ է ճանաչել ու ճիշտ կիրառել նրա օրինաչափությունները, տիրապետել բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստին, չխախտել բնական շարժընթացների հավասարակշռությունը, այլապես փոխազդեցությունը կարող է վերածվել հակասության։ Նեղ իմաստով՝ բնությունը մարդուն անմիջապես շրջապատող և նրա գոյությունն ապահովող բնական տարրերի ու պայմանների ամբողջությունն է։

Երկիր մոլորակը կամ Երկիրը, ըստ երևույթին, միակ մոլորակն է, որտեղ գոյություն ունի կյանք, և որի բնական հատկությունների ուսումնասիրությունն ընկած է գիտական հետազոտությունների բազում բնագավառների հիմքում։ Արեգակնային համակարգում այն թվով երրորդ մոլորակն է ըստ Արևից ունեցած հեռավորության, ամենամեծ ցամաքային մոլորակը և հինգերորդն ըստ մեծության։ Երկրի ամենահայտնի կլիմայական հատկանիշները նրա երկու մեծ բևեռային շրջաններն են, երկու համեմատաբար նեղ բարեխառն գոտիները և լայն հասարակածային, արևադարձային և մերձարևադարձային գոտիները։ Տեղումների քանակը փոփոխվում է կախված տեղանքից՝ սկսած տարեկան մի քանի մետրից մինչև ավելի քիչ քան մեկ միլիմետրը։ Երկրի մակերևույթի 71 տոկոսը ծածկված է աղի օվկիանոսներով։ Մնացած մասը բաղկացած է մայրցամաքներից, կղզիներից, որոնցից ամենաշատ բնակեցվածը գտնվում է Հյուսիսային կիսագնդում։

էվոլյուցիա

Երկրագնդի վրա կյանքի ծագումն այդքան էլ լավ ուսումնասիրված չէ, սակայն հայտնի է, որ այն տեղի է ունեցել առնվազն 3.5 միլիարդ տարի առաջ, հեդեյան կամ արքեյան դարաշրջաններում, որոնք ունեին ներկայից էականորեն տարբերվող բնական միջավայր: Այդ կյանքի ձևերն ունեին ինքնավերարտադրման և ժառանգական հիմնական հատկանիշները: Կյանքի ի հայտ գալուն պես բնական սելեկցիայով ուղեկցվող էվոլյուցիայի գործընթացը հանգեցրեց կյանքի ավելի բազմազան ձևերի զարգացմանը: Անհետացան այն տեսակները, որոնք չկարողացան հարմարվել փոփոխվող միջավայրին և այլ կյանքի ձևերի հետ մրցակցությանը: Այնուամենայնիվ, այս հնագույն տեսակներից շատերի մասին ապացույցներ են պահպանվել հնէաբանական պեղումների ժամանակ: Բրածո նմուշների ԴՆԹ հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայումս գոյություն ունեցող բոլոր տեսակները կարող են շարունակաբար զարգացած լինել կյանքի առաջին, պարզունակ ձևերից: Երբ բուսական աշխարհի հիմնական ձևերը առաջացրեցին ֆոտոսինթեզի գործընթացը, արևի էներգիան կարողացավ ստեղծել պայմաններ առավել բարդ կյանքի ձևերի զարգացման համար: Բուսական աշխարհի զարգացման արդյունքում առաջացած թթվածինը կուտակվեց մթնոլորտում և առաջացրեց օզոնային շերտ: Փոքր բջիջների միավորումը մեծերի հետ հանգեցրեց առավել բարդ կառուցվածքով բջիջների՝ էուկարիոտների առաջացմանը: Խմբավորված բջջային միավորումները մասնագիտացան և առաջացրեցին բազմաբջիջ օրգանիզմներ: Օզոնային շերտի՝ արևի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթները կլանելուն զուգընթաց, կյանքը տարածվեց երկրագնդի երեսին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *