Առաչադրանքներ

Բացատրի՛ր դարձվածքները` օգտվելով դարձվածաբանական էլեկտրոնային բառարանից:

Իրար սրտից ջուր խմել – իրար լավ հասկանալ,սրտակից լինել

Հազար մաղով անցկացրած – ելած,զտված,մշակված

Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ, կարևոր գործից ուշացող

Գլխին կրակ թափել – զայրանալ, փորձանք բերել

Կանաչ-կարմիրը կապել – տղային ամուսնացնել

Կոպեկի համար մեռած –ագահ, ժլատ, գծուծ

Ուրիշի բնում ձու ածել -օգուտն ուրիշին տալ

Ոտքի կոխան դարձնել – ոտնակոխել,ոչնչացնել, տրորել

Փուշը մատից հանել – օգնել, օժանդակել

Գրքի մի երեսը կարդալ — հարցին միակողմանի մոտենալ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *