Plastic and the Environment

  • Պլաստմասսան նյութ է, որը մենք օգտագործում ենք ամեն օր։ Առաջին պլաստմասսան պատրաստվել է ավելի քան 100 տարի առաջ՝ բույսերի մասերից։ Պլաստմասսան այժմ պատրաստվում է յուղից, ածխից և բնական գազից։ Մենք շատ արագ ենք այս ամենը օգտագործում և Երկրի պաշարները կարող են սպառվել։ Այդ իսկ պատճառով, գիտնականները ուսումնասիրում են նոր գաղափարներ՝ պլաստմասսա ստանալու նման բույսերից՝ քաղցր կարտոֆիլ, բամբուկ և կտավատ։
    Պլաստմասսայից պատրաստված իրերը կարող են օգտակար լինել մարդկանց, բայց վնասակար երկրագնդի համար։ Որոշ պլաստիկներ կարող են երկար ժամանակ չմաշվել, և բարդ լինի իրենցից ազատվելու գործընթացը, երբ դրանք այլևս պետք չեն։ Դրանք կարող են մնալ աղբանոցներում հարյուրավոր տարիներ։ Աղբանոցները կարող են լինել տգեղ և վտանգավոր երկրագնդի համար։
    Վերամշակումը լավ տարբերակ է անցանկալի պլաստիկից ազատվելու համար։ Վերամշակման մնացորդները կարող են օգտագրծվել կրկին նոր արտադրանքի համար։ Այս գործընթացը կարող է դժվար լինել, քանի որ պլաստմասսայի տարբեր տեսակներ, տարբեր ձև են վերամշակվում։ Պլաստմասսայի տարբեր տեսակներ կարող են հալեցվել և օգտագործվել նոր իրերի պատրաստման համար, օրինակ՝ պայուսակների և շշերի։ Մյուսները կարող են օգտագործվել որպես մանրաթել հագուստի պատրաստման գործում։

    Միջավայրը պահպանելու մյուս տարբերակը կտորե պայուսակների օգտագործումն է, պլաստիկների փոխարեն։ Շատ պլաստիկ իրեր կարող են նաև վերաօգտագործվել։ Պլաստիկ շշերը կարող են ևս մի քանի անգամ լցվել աղբը նետվելու փոխարեն։ Անցանկալի պլաստմասսե իրերը, ինպես օրինակ CD-ները և խաղալիքները, կարող են վաճառվել կամ տրվել բարեգործական խանութներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *