ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՏՈւԳԱՏԵՍ…ՄԱՐՏԻ 1-ԱՊՐԻԼԻ 9…

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՏՈւԳԱՏԵՍ…ՄԱՐՏԻ 1-ԱՊՐԻԼԻ 9…

2021 թվականի մարտի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկում է հասարակագիտական-քաղաքացիական-հասարակական նախագծերի բաց ստուգատեսը, որի ընթացքում կիրականացվեն հրավիրյալ մասնագետների հետ բաց քննարկումեր, կլոր սեղանների շուրջ զրույց-քննարկումներ, ակումբային բաց պարապմունքներ, կրթական փոխանակումներով ճամփորդություններ և այլ հասարակական-քաղաքացիական նախաձեռնություններ…

Ստուգատեսի համակարգողներ՝
-Վարդան Կարապետյան՝ հասարակագետ /<<Տիգրան Հայրապետյան 2020>> մրցանակակիր
-Իլոնա Սահակյան՝ 10-րդ դասարանի սովորող /<<Տիգրան Հայրապետյան 2020>> մրցանակակիր
-Անի Արղության՝ 10-րդ դասարանի սովորող /<<Տիգրան Հայրապետյան 2020>> մրցանակակիր
Ստուգատեսի լուսաբանման պատասխանատուներ՝ նախագծերի համակարգողներ

Նախագծային ուղղություններ՝
-հյուրերի հետ հանդիպում-քննարկումներ
-հանդիպում-զրույց <<Նոր ուղի>> քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ
-Աշոտ Բլեյանի 2000-րդ հոբելյանական գրին ընդառաջ. Աշոտ Բլեյանի հասարակական-քաղաքական մոտեցումները
-կլոր սեղաններ
-հասարակագիտական խմբերի մասնակցությամբ միասնական դաս-քննարկումներ
-ակումբային ակտիվ գործունեություն
-«Տիգրան Հայրապետյան» մրցանակակիր շրջանավարտների հյուրընկալում, զրույց քննարկում
-կրթական փոխանակումներով ճամփորդություններ
-կլոր սեղաններ
-հաջողված նախագծերի ամփոփում
-նոր նախագծերի-նախաձեռնությունների մեկնարկ
-սովորող-սովորեցնող
-այլ…

Աշխատակարգ՝
1. Հանդիպում-քննարկումներ՝
-Մարտի 1՝ Ստուգատեսի մեկնարկ. զրույց-քննարկում կրթահամալիրի հիմնադիր, «Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ-համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Անի Արղությանի, Անահիտ Ասատրյանի
-Մարտի 2՝ Հանդիպում One way tour տուրիստական ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանի հետ-համակարգումը՝ Էլյա Սահակյանի
-Մարտի 3՝ հանդիպում-զրույց գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի հետ -համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի
-Մարտի 4՝ հանդիպում-քննարկում դիվանագետ Արա Պապյանի հետ-համակարգումը՝ Ազնիվ Գալստյանի
-Մարտի 5` Հանդիպում-քննարկում «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ի համահիմնադիր-նախագահ Ավնիկ Մելիքյանի հետ-համակարգումը՝ Աննա Խաչատրյանի
-Մարտի 9` Միասնական դաս-պարապմունք՝  «Ընթերցելու մշակույթը» /ինչ ենք կարդում և ինչպես…/-վարում է Վահրամ Թոքմաջյանը
-Մարտի 11՝ Հանդիպում-քննարկում քաղաքագետ-նեղ մասնագիտությամբ՝ վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտաշխատող, <<Օրբելի>> վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ-համակարգումը՝ Ռինա Շագինյանի, Վարդան Կարապետյանի
-Մարտի 11՝ Հանդիպում-քննարկում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ-համակարգումը՝ Էլյա Սահակյանի
-Մարտի 15՝Հանդիպում-քննարկում կովկասագետ  Ալեքսան Հակոբյանի հետ–համակարգումը՝ Աշոտ Տիգրանյանի
-Մարտի 16` հանդիպում հնագետ, մարդաբան Հասմիկ Սիմոնյանի հետ-համակարգումը՝ Ստելլա Մնացականյանի
-Մարտի 16՝ հանդիպում-զրույց քաղաքագիտության խորացված դասարանի շրջանավարտ Վահե Ղարիբյանի հետ-համակարգումը՝ Աշոտ Տիգրանյանի
-Մարտի 31՝ հանդիպում-քննարկում պետական գործիչ, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ-համակարգումը՝ Աշոտ Տիգրանյանի, Վարդան Կարապետյանի
-Ապրիլի  2՝ հանդիպում-քննարկում Նիդերլանդներում ՀՀ դեսպան, միջազգայնագետ, սեբաստացի ծնող Տիգրան Բալայանի հետ-համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Սոնա Բալայանի /հեռավար սովորող/
-Ապրիլի 8` հանդիպում-քննարկում Հայկական քաղաքագիտական կայքի համահիմնադիր, քաղաքագիտության թեկնածու Էմիլ Օրդուխանյանի հետ-համակարգումը՝ Աշոտ Տիգրանյանի

2. Ակումբային գործունեություն`
-«Ազատ խոսքի» ակումբ-համակարգումը՝ Սամվել Թամազյանի
-«Թուրքերենի ակումբ»-համակարգումը՝ Աննա Խաչատրյանի
-«Քաղաքագիտական ակումբ»-համակարգումը՝ Նարեկ Խաչատրյանի, Արեգ Սերոբյանի, Սամվել Հովհաննիսյանի
-«Պատանեկան ակումբ»-համակարգումը՝ Անի Արղությանի

3. Մարտի 18-19` «Տիգրան Հայրապետյանական օրեր»՝
-Մարտի 18-19` Կլոր սեղան՝ Տիգրան Հայրապետյանի հոդվածների ընտրանու ներկայացում-համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Ստելլա Մնացականյանի /Միջին դպրոց/, Ազնիվ Գալստյանի /Ավագ դպրոց/, Էլյա Սահակյանի /Քոլեջ/
Տիգրան Հայրապետյան» մրցանակակիր դասավանդողներ և սովորողներ/

4. Կրթական փոխանակումներով ճամփորդություններ՝
-Մարտի 13՝ 
Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդություն դեպի Աշնակ և Դաշտադեմ /Արագածոտնի մարզ/-համակարգումը՝ Աշոտ Տիգրանյանի, Սոնա Փափազյանի
-Մարտի 18՝ Կրթական փոխանակումներով ճամփորդություն դեպի Կարբի գյուղ /Արագածոտնի մարզ/. պարսկերենի ուսուցման խմբերի հանդիպում-համակարգումը՝ Դիանա Նազարյանի, Ազնիվ Գալստյանի
-Մարտի 26՝ «Մերօրա պատմություն» ուսումնական նախագծի շրջանակում հասարակագիտական քննարկում Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում-համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Ռուզան Կարապետյանի /Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի հասարակագետ/
-Մարտի 28՝ «Ես և իմ հայրենիքը» դասընթացի շրջանակում արտագնա պարապմունք Դվինում, հայրենագիտական այց Խոր Վիրապ-համակարգումը՝ Աշոտ Տիգրանյանի, Սոնա Փափազյանի

5. Արատեսյան ճամբար՝
-Մարտի 24-26՝ Կրթահամալիր-Եղեգնաձոր միասնական ճամբար Արատեսում. Հասարակագիտական քննարկումներ «Մերօրյա պատմություն» ուսումնական շարքի շրջանակում-համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Աննա Երիցյանի
-Մարտի 26-28՝ «Արատեսից չենք հոգնի»-համակարգումը՝ Լիլիթ Յախինյանի, Սամվել Թամազյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *